Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 57
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2019 թվականի N 57

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՏԱՅՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԳԻՇՏԻ ԽՈՐԵՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան /նկարագրական մաս/.
Համաձայն Կոտայքի մարզպետի 2018 թվականին հոկտեմբերի 25-ի թիվ 320-Ա որոշմամբ ստեղծված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացրած ինքնակամ և հողային օրենսդրությանն ու քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող կառուցապատումները ուսումնասիրող աշխատանքային խմբի տեղեկատվություն և Կոտայքի մարզպետի 28.12.2018 թվականի թիվ 01/19.1/7269-18 գրության քաողաքացի Արգիշտի Խորենի Զաքարյանի կողմից գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացրած ինքնակամ շենք-շինությունների կառուցման համար ենթարկել վարչական տուժի:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը համաձայն <<Վարչական իրավախախտումների մասին>>  օրենսգրքի տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածի հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հիմք ընդունելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  օրենսգրքի 9-ր հոդվածի 1-ին մասը, 10-րդ, 32-րդ, 40-րդ, 154-րդ հոդվածը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը որոշում եմ.

1. Քաղաքացի Արգիշտի Խորենի  Զաքարյանին ենթարկել վարչական պատասխանատվության <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Պարտավորեցնել տուգանքի գումարը վճարել Ակունքի համայնքապետարանի 900105203104 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner