Ակունքի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Գևորգ Ներսեսի Աբգարյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 18.07.2019-ին <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> ենթակետի հիմքով Ակունքի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարությանն Առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքում գտնվող 0.36 հա, 0.1 հա, 0.24 հա, 0.19 հա, 0.58 հա, 0.16 հա, 0.11 մակերեսներով հողամասերը հանդիսանում են քաղաքացի Գևորգ Ներսեսի Աբգարյանի սեփականությունը, որոնք <Հողի հարկի մասին> օրենքով հանդիսանում են հարկվող օբյեկտներ: 2008-2018թթ ժամանակահատվածի համար քաղաքացի Գևորգ Ներսեսի Աբգարյանի հողի հարկը վճարելու պարտավորությունը կազմում է 142.578 ՀՀ դրամ, որից ապառք՝ 90.709 ՀՀ դրամ, իսկ օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 51.869 ՀՀ դրամ:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում Գևորգ Ներսեսի Աբգարյանը հրավիրվել է վարչական վարույթի լսումների, որին մասնակցելու նպատակով վերջինս պատշաճ ծանուցվել է : Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն <<Հողի հարկի մասին>> օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն <Հողի հարկի մասին> օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն հարկային օրենսգրքի 447 հոդվածի և համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող <Հարկերի մասին> օրենքի 23-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:
Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող <Հարկերի մասին> օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <Հողի հարկի մասին> օրենքի 1-ին, 16-րդ,իրավահարաբերության ծագման պահին գործող <Հարկերի մասին> օրենքի 29.1-ին , <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին > օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ
|