Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 48
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2019 թվականի N 48

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԿՐՏԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան /նկարագրական մաս/.
Համաձայն Կոտայքի մարզպետի 2018 թվականին հոկտեմբերի 25-ի թիվ 320-Ա որոշմամբ ստեղծված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացրած ինքնակամ և հողային օրենսդրությանն ու քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող կառուցապատումները ուսումնասիրող աշխատանքային խմբի տեղեկատվություն և Կոտայքի մարզպետի 28.12.2018 թվականի թիվ 01/19.1/7269-18 գրության քաղաքացի Մկրտիչ Մկրտչյանի կողմից գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացրած ինքնակամ շենք-շինությունների կառուցման համար ենթարկել վարչական տուժի:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը համաձայն «Վարչական իրավախախտումների մասին»  օրենսգրքի տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  օրենսգրքի 9-ր հոդվածի 1-ին մասը, 10-րդ, 32-րդ, 40-րդ, 154-րդ հոդվածը և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը որոշում եմ.

1. Քաղաքացի Մկրտիչ Մկրտչյանին ենթարկել վարչական պատասխանատվության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Պարտավորեցնել տուգանքի գումարը վճարել Ակունքի համայնքապետարանի 900105203104 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner