Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 17 -րդ հոդվածի ,14-րդ հոդվածի 6-րդ մասի ,համայնքի ավագանին որոշում է ՝ Հաստատել Ակունք համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17 -ի թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը
1. Ակունք համայնքի ավագանու 2020 թվականի նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին 2. Ակունք համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 13-ի N 61 -Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 3. Ակունք համայնքի 2019թվականի գույքագրման ամենամյա փաստաթղթերի հաստատման մասին 4.Հաղորդում Ակունք համայնքի 2019թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման մասին 5.Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին 6. Հայաստանի Հանրապետության 2020թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ակունք համայնքում իրականացվող ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին 7.Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 59-Ա և 60-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից |