Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 281
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 օգոստոսի 2019 թվականի N 281

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ակունքի  համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

      Քաղաքացի Գևորգ Քրիստափորի Սահակյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>>  օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 18.07.2019-ին  <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> ենթակետի հիմքով Ակունքի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

      «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

     

 Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

 

Համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարությանն Առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի  կողմից տրամադրված տվյալների՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքում գտնվող 0.32 հա, 4 հա, 5.92 հա մակերեսներով հողամասերը հանդիսանում են քաղաքացի Գևորգ Քրիստափորի Սահակյանի սեփականությունը, որոնք <Հողի հարկի մասին> օրենքով հանդիսանում են հարկվող օբյեկտներ: 2008-2019թթ ժամանակահատվածի համար քաղաքացի Գևորգ Սահակյանի  հողի հարկը վճարելու պարտավորությունը կազմում է  238.302 ՀՀ դրամ, որից ապառք՝ 194.154 ՀՀ դրամ, իսկ օրենքով  սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 44.148 ՀՀ դրամ:

     <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում Գևորգ Քրիստափորի Սահակյանը  հրավիրվել է վարչական վարույթի լսումների, որին մասնակցելու նպատակով վերջինս պատշաճ ծանուցվել է : Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:   

    

 Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

 

Համաձայն <<Հողի հարկի մասին>> օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն <Հողի հարկի մասին> օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն հարկային օրենսգրքի 447 հոդվածի և համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող  <Հարկերի մասին>  օրենքի 23-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու  դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող  <Հարկերի մասին>  օրենքի 29.1 հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <Հողի հարկի մասին>  օրենքի 1-ին, 16-րդ, իրավահարաբերության ծագման պահին գործող   <Հարկերի մասին>  օրենքի 29.1-ին , <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >  օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ 

 

1. Քաղաքացի Գևորգ Քրիստափորի Սահակյանից հօգուտ Ակունքի համայնքի բյուջեի գանձել 238.302 ՀՀդրամ, որից 194.154 ՀՀ դրամ, որպես հողամասի համար վճարման ենթակահողիհարկի գումար, 44.148 ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

   2. Սույն որոշումը կարող է ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում բողոքարկվել վարչական կարգով` Ակունք համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

     3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության  Արդարադատության Նախարարության Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ակունքի համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner