Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի, հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը որոշում եմ
1. Համաձայնեցնել կառուցապատող`«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացրած <<Վոլիոս նախագծային ինստիտուտ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն Ակունք համայնք գյուղ Նոր գյուղ 1-ին տեղամաս 3-րդ փողոց 33 հասցեում Արշակ Գևորգյանին պատկանող առանձնատան 0,22 կՎ էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար:
2. Պարտավորեցնել կառուցապատողին շինարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունն սկսելու վերաբերյալ :