Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետի, հիմք ընդունելով Վարդան Եղիշի Մկրտչյանի դիմումը, որոշում եմ.
1. Թույլատրել Վարդան Եղիշի Մկրտչյանին շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի 26-րդ փողոց 60/1 հասցեի ՝ 07-049-0277-0150 ծածկագրով հողակտորում Նոր գյուղ համայնքի ղեկավարի կողմից տրված 2017 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 9 շինարարության թույլտվությամբ բնակելի տան, ավտոտնակի և պարսպի կառուցման շինարարական աշխատանքները՝ թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: