Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի , «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի, հիմք ընդունելով Զարզանդ Լիպարիտի Սիմոնյանի դիմումը որոշում եմ.
1. Քաղաքացի Զարզանդ Լիպարիտի Սիմոնյանին տալ մեկ հարկանի բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ակունք համայնքի Ակունք գյուղի 22-րդ փողոց թիվ 30/1 հասցեի ՝ ծածկագիր 07-009-0012-0046, բնակավայրերի 0.07 հա բնակելի կառուցապատման հողամասում, համաձայն Հայաuտանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման Ա-1 նախագծի։
2.Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությանը սկսելու վերաբերյալ: