Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Խմելու ջրամատակարարում և կեղտաջրերի հեռացում
Համառոտ նկարագրություն` Նոր Գյուղի 22-րդ և 23-րդ նոր բնակելի փողոցները չունեն խմելու ջրագիծ։ Ներկայումս մոտ 20 բնակիչ ունենք այդ ջրագծի կարիքը։ Ինքս արդեն 8 տարի է չունեմ ջուր։ Գյուղի վարչական ղեկավարը խորհուրդ է տալիս այդ հարցով դիմել Վեոլիա-ՓԲԸ։ Սակայն Վեոլիա-ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ իրենց պարտականությունների մեջ չի մտնում ջրագծերի կառուցապատում։ Վեոլիա-ՓԲԸ-ն առաջարկում է կառուցել ջրագիծ մեծ գումարների դիմաց։ Անհատի դեպքում 1-1․5 մլն դրամ։ Կամ առաջարկում է ինքներս կառուցենք մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող կետից, ընդ որում, որի մատակարարումը իրականում 2 ժամ է, և հույս չկա, որ ջուրը կհասնի վերջի բնակչին, չհաշված մնացած բարդությունները։ Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ խմելու ջրագծերի կառուցման համար համայնքը կարող է սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել համապատասխան սուբվենցիոն ծրագրի հայտ: Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ համաձայն գործող կարգի սուբվենցիոն ծրագրերի հայտերը քննարկման է ներկայացնում համայնքի ղեկավարը։ Այսպիսով խնդրում ենք Նոր Գյուղի 22-րդ և 23-րդ փողոցներում կառուցել խմելու ջրագիծ։
Խնդրի հասցեն` 7M63+VM Նոր Գյուղ, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 27/10/2021 21:43
Կարգավիճակ` Ընդունված է
Խնդիրը ներկայացնող՝ Էմին Խոստեղյան


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner