Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ01/07/2021
ԱնվանումԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆերկայացնողԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
Ժամանակահատված01/04/2021 - 30/06/2021
Ներկայացվող արդյունքները

Ակունք Համայնք (2021թ. 2-րդ եռամսյակ)

1.Բնակավայրերի քանակը՝ 8:

2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝ 3:

3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 96:

4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 23, որից Կոտայք բնակավայրում 4, Նոր Գյուղ բնակավայրում 3, Կապուտան բնակավայրում 4, Զառ բնակավայրում 3, Զովաշեն բնակավայրում 3, Սևաբերդ բնակավայրում 2, Հատիս բնակավայրում 4:

5.Ավագանու նիստերի քանակը՝ թվով 3:

6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ թվով 3: 1. ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, 2. ենթակառուցվածքներին առնչվող հարցերի, 3. սոցիալական, առողջապահության, բնության պահպանության, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի:

7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը` Երկրորդ եռամսյակում սոցիալական աշխատողի կողմից տնային այցելություններ հետևյալ նպատակներով: Ապրիլ ամսվա ընթացքում սոցիալական աշխատողի կողմից տեղի են ունեցել թվով 31 այցելություն՝ Ակունք բնակավայրում 12 այցելություն, Հատիս բնակավայրում 4 այցելություն, Կապուտան բնակավայրում 13 այցելություն, Նոր Գյուղ բնակավայրում 2 այցելություն: Այցելությունների նպատակը եղել է Ակունք համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների կարիքի գնահատումը. Մայիս ամսվա ընթացքում սոցիալական աշխատողի կողմից իրականացվել են թվով 4 այցելություն՝ Ակունք բնակավայրում 3 այցելություն, Նոր Գյուղ բնակավայրում 1 այցելություն: Այցելությունների նպատակը եղել է Ակունք համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների կարիքի գնահատումը: Հունիս ամսվա ընթացքում սոցիալական աշխատողի կողմից իրականացվել են թվով 4 այցելություն, որից 1 այցելություն Կապուտան բնակավայրում և 3 այցելություն Նոր Գյուղ բնակավայրում: Նշված բնակավայրերում այցելությունների նպատակը սոցիալապես անապահով ընտանիքների կարիքի գնահատման հետ է կապված եղել:

8.Նախադպրոցական և արտադպրոցական կրթության հաստատություններ կատարված այցեր՝ Հաշվետու եռամսյակում համայնքի ղեկավարի կողմից նախադպրոցական և արտադպրոցական կրթության հաստատություններ կատարված այցեր չեն եղել:

9.Դպրոցական տարիքի երեխաների քանակը, որոնք դուրս են մնացել ուսումնական պրոցեսից՝ այդպիսիք չկան:

10.Հանրային միջոցառումներ՝ Հաշվետու եռամսյակում հանրային միջոցառումներ չեն իրականացվել:

11.Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովված է:

12.Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացում՝ Համայնքում ապահովվում է աղբահանության լիակատար իրականացում ավագանու կողմից հաստատված հայեցակարգով:

13.Համայնքի վարչական տարածքում բիզնես գործունեություն իրականացնող գործարարների և ձեռնարկատերերի հետ հանդիպումներ՝ Հաշվետու եռամսյակում Ակունք համայնքի վարչական տարածքում բիզնես գործունեություն իրականացնող գործարարների և ձեռնարկատերերի հետ տեղի են ունեցել թվով 2 հանդիպում: Ապրիլ ամսվա ընթացքում տեղի է ունեցել հանդիպում <<ԱՄ-ԷՍԿԱ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Վահան Ղարիբյանի հետ՝ նոր ջերմոցային տնտեսության հիմնման աշխատանքների քննարկման վերաբերյալ: Մայիս ամսվա ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Մարիա Խաչատրյանի հետ, քննրկվել է 3200 քմ մակերեսով ջերմոցային տնտեսության հիմնման, կատարվող ներդրումների, ինչպես նաև նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ:

14.Համայնքի կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ կամհամարժեք) լիարժեք և արդյունավետ շահագործման աշխատանքներ՝ Ապահովվում է kotayk-akunk.am վեբ-կայքի լիակատար շահագործում, փաստաշրջանառություն, համայքի ղեկավարի որոշումներ, կարգադրություններ, ավագանու որոշումներ, բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողակաանների դիտման մատչելություն:

15.Ավագանու հրապարակային նիստերի առցանց հեռարձակում՝ Ավագանու նիստերն առցանց հեռարձակվում են և տեսանյութերը տեղադրվում են համայնքի պաշտոնական կայքէջում՝ ՏԻՄ-Համայնքի ավագանի-Ավագանու նիստեր բաժնում, ինչպես նաև համայնքի պաշտոնական կայքէջի տեսանյութեր բաժնում:

 

ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ակունք համայնքում հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացվել են կապիտալ ծրագրեր՝ 68 754,91 հազ. ՀՀ դրամ: Ակունք համայնքում ապրիլ ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են՝ համայնքային ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և տեխ. սպաս.գումար՝ 37.6 հազ.ՀՀ դրամ, Ակունք համայնքի կարիքների համար հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման գումար՝ 903.22 հազ., Ակունք համայնքի կարիքների համար կենցաղային և գրենական ապրանքների ձեռքբերման գումար՝ 333.6 հազ., փողոցային լույսերի ընթացիկ նորոգման և տեղադրման գումար՝ 152.0 հազ.ՀՀ դրամ, Նոր գյուղ բնակավայրի սելավատարի մաքրման աշխ. գումար՝ 440.0 հազ. ՀՀ դրամ, կապիտալ դրամաշնորհ Ակունքի միջնակարգ դպրոցին՝ 3 550.0 հազ. ՀՀ դրամ, Սուբսիդիա << Ակունք համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին՝ 2 200.0 հազ.ՀՀ դրամ, համայնքային հողամասերի իրավունքի գրանցման , հատակագծերի կազմման և միասնական տեղեկանքների գումար՝ 711.5 հազ. ՀՀ դրամ, Կոտայք գյուղի մշակույթի տան գազաֆիկացման աշխատանքների գումար՝ 825.54 հազ. ՀՀ դրամ, Հատիս և Զովաշեն գյուղերի վարչական շենքերի գազաֆիկացման աշխ.նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գումար՝ 80.0 հազ.ՀՀ դրամ: Մայիս ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝ Զառ բնակավայրի մշակույթի տան հիմն. աշխ. նախագծանախահաշվային փաստ.կազմման գումար՝850,0 հազ. ՀՀ դրամ,Զառ բնակավայրի վարչական շենքի տանիքի վեր. աշխ. նախագծանախահաշվային փաստ.կազմման և փորձաքննության գումար՝290,0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի կարիքների համար լեդ լույերի ձեռքբերման և տեղադրման գումար՝ 1 560,0 հազ., Ակունք համայնքի կարիքների համար աթոռների և նստարանների ձեռքբերման գումար՝ 710,0հազ., Ակունք համայքի ճանապարհների ասֆալտապատման աշխ. նախագծանախահաշվային փաստ.կազմման գումար՝3 648,0 հազ. ՀՀ դրամ, Զովաշեն բնակավայրի գրադարանի և դահլիճի վեր. աշխ. նախագծանախահաշվային փաստ.կազմման գումար՝700,0 հազ. ՀՀ դրամ, համայնքային ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և տեխսպասարկման գումար՝ 438,83 հազ.ՀՀ դրամ, ֆակտորինգի գումար՝ 1 580,71 հազ. ՀՀ դրամ,Ակունք համայնքի կարիքների համար հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման գումար՝ 708,9 հազ., համայնքային հողամասերի իրավունքի գրանցման պետական տուրք և միասնական տեղեկանքներ՝ 72.0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ին սուբսիդիա՝ 4 000,0 հազ. ՀՀ դրամ, ՍՕՍ մանկական գյուղեր ՀԲՀ-ին սուբսիդիա՝ 2 000,0 հազ.ՀՀ դրամ, աջակցություն ԱՀ Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքի Վարազաբուն բնակավայրի ներքի ոռոգման համակարգի վերանորոգման համար՝ 1 000,0 հազ. ՀՀ դրամ: Ակունք համայնքում հունիս ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝ Սևաբերդ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքների գումար՝ 36.213 հազ ՀՀ դրամ/սուբվենցիա/Զովաշեն բնակավայրի վարչ.շենքի արտ. սանհանգույցի կառուցման նախագծանախահաշվային փատաթղթերի կազմման գումար՝100,0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի կարիքների համար լեդ լույերի տեղադրման գումար՝ 97,0 հազ., համայնքային ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և անվադողերի ձեռքբերման գումար՝ 866.94 հազ.ՀՀ դրամ, Ակունք համայնքի կարիքների համար հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման գումար՝ 55.0 հազ., համայնքային հողամասերի քարտեզագրման գումար՝ 180.0 հազ. ՀՀ դրամ, համայնքային հողամասեերի իրավունքի գրանցման պետական տուրք ՝ 52.0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ին սուբսիդիա՝ 2 000,0 հազ. ՀՀ դրամ, կապիտալ դրամաշնորհ Զառի միջնակարգ դպրոցին՝ 1 100.0հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ -ի դրսի պատերի ընթացիկ նորոգման գումար՝ 994.55 հազ. ՀՀ դրամ,համայնքքի կարիքների համար լիթոիդային խիճի և ավազի ձեռքբերման գումար՝ 236.52 հազ. ՀՀ դրամ,Նոր գյուղ բնակավայրի կոյուղուընթացիկ նորոգման գումար՝ 43.0 հազ. ՀՀ դրամ, պոմպի ընթացիկ նորոգման գումար՝ 25.0 հազ. ՀՀ դրամ:

Կից փաստաթղթեր
(23.18 Կբ)
(18.02 Կբ)
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner