Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ01/04/2021
ԱնվանումԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆերկայացնողԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
Ժամանակահատված01/01/2021 - 31/03/2021
Ներկայացվող արդյունքները

Ակունք Համայնք (2021թ. 1-ին եռամսյակ)

1.Բնակավայրերի քանակը՝ 8:

2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝ 11:

3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝114:

4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 22, որից Կոտայք բնակավայրում 3, Նոր Գյուղ բնակավայրում 3, Կապուտան բնակավայրում 3, Զառ բնակավայրում 3, Զովաշեն բնակավայրում 3, Սևաբերդ բնակավայրում 3, Հատիս բնակավայրում 4:

5.Ավագանու նիստերի քանակը՝ թվով 2:

6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ թվով 3: 1. ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, 2. ենթակառուցվածքներին առնչվող հարցերի, 3. սոցիալական, առողջապահության, բնության պահպանության, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի:

7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը` 1-ին եռամսյակում սոցիալական աշխատողի կողմից տնային այցելություններ հետևյալ նպատակներով: Հունվար ամսվա ընթացքում սոցիալական աշխատողի կողմից իրականացվել են թվով 4 այցելություններ՝ Ակունք բնակավայր 2 այցելություն, Կապուտան բնակավայրում 1 այցելություն, Նոր Գյուղ բնակավայր 1 այցելություն: Այցելությունների նպատակը եղել է Ակունք համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների կարիքի գնահատումը: Փետրվար ամսվա ընթացքում սոցիալական աշխատողի կողմից իրականացվել են թվով 2 այցելություն, որից 1 այցելություն Զառ բնակավայրում, 1 այցելություն Կապուտան բնակավայրում: Մարտ ամսվա ընթացքում սոցիալական աշխատողի կողմից իրականացվել են թվով 11 այցելություն, որից 4 այցելություն Ակունք բնակավայրում, 1 այցելություն Զառ բնակավայրում, 2 այցելություն Կոտայք բնակավայրում և 4 այցելություն Նոր Գյուղ բնակավայրում:Նշված բնակավայրերում այցելությունների նպատակը սոցիալապես անապահով ընտանիքների կարիքի գնահատման հետ է կապված եղել:

8.Նախադպրոցական և արտադպրոցական կրթության հաստատություններ կատարված այցեր՝ Հաշվետու եռամսյակում համայնքի ղեկավարի կողմից եղել է երկու այցելություն՝ <<ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ : Այցելության նպատակն է եղել մանկապարտեզի երեխաների կողմից կազմակերպված միջոցառում-ցերեկույթին ներկա գտնվելու նպատակով:

9.Դպրոցական տարիքի երեխաների քանակը, որոնք դուրս են մնացել ուսումնական պրոցեսից՝ այդպիսիք չկան:

10.Հանրային միջոցառումներ՝ Հաշվետու եռամսյակում իրականացվել է 3 հանրային միջոցառումներ՝ 1. Համայնքի 2020թ բյուջեի կատարման հաշվետվության հաստատման մասին 2. Համայնքի 2018-2022 թթ. զարգացման ծրագրի կատաման ընթացքի մասին 3. <<ՆՈՐԳԵՈ>> ՍՊ ընկերության կողմից ներկայացվաած <<Էմուլսիոն պայթուցիկ նյութերի ոչ պաայթունավտանգ բաաղադրիչների արտադրամասի>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լրամշակված հայտի վերաբերյալ

11.Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովված է:

12.Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացում՝ Համայնքում ապահովվում է աղբահանության լիակատար իրականացում ավագանու կողմից հաստատված հայեցակարգով:

13.Համայնքի վարչական տարածքում բիզնես գործունեություն իրականացնող գործարարների և ձեռնարկատերերի հետ հանդիպումներ՝ Հաշվետու եռամսյակում Ակունք համայնքի վարչական տարածքում բիզնես գործունեություն իրականացնող գործարարների և ձեռնարկատերերի հետ հանդիպումներ տեղի չեն ունեցել:

14.Համայնքի կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ կամհամարժեք) լիարժեք և արդյունավետ շահագործման աշխատանքներ՝ Ապահովվում է kotayk-akunk.am վեբ-կայքի լիակատար շահագործում, փաստաթղթաշրջանառություն, համայքի ղեկավարի որոշումներ, կարգադրություններ, ավագանու որոշումներ, բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողակաանների դիտման մատչելություն:

15.Ավագանու հրապարակային նիստերի առցանց հեռարձակում՝ Ավագանու նիստերն առցանց հեռարձակվում են և տեսանյութերը տեղադրվում են համայնքի պաշտոնական կայքէջում՝ ՏԻՄ-Համայնքի ավագանի-Ավագանու նիստեր բաժնում, ինչպես նաև համայնքի պաշտոնական կայքէջի տեսանյութեր բաժնում: ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ Ակունք համայնքում ներդրված է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի՝ (ՀԿՏՀ) խոշորացված համայնքի համար մշակված տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում համայնքի բնակավայրերում, վարչական ղեկավարների միջոցով քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցել գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք տրամադրվում են քաղաքացուն՝ համայնքապետարան այցելելու դեպքում: Համայնքապետարանում գործում է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ինչի միջոցով մեկ պատուհան սկզբունքով մատուցվում են մի շարք ծառայություններ: Նման ծառայությունների թվին են պատկանում քաղաքացիների դիմումների ընդունումը, տարաբնույթ տեղեկանքների տրամադրումը, համայնքի ղեկավարի և ավագանու մոտ ընդունելության գրանցումը, գույքային հարկերի և վարձակալական վճարների գանձումը կամ դրանց առնչվող տեղեկանքների տրամադրումը: Համայնքի կազմում ընդգրկված բնակայրերի բնակիչներն իրենց գույքահարկի կամ հողի հարկի վճարման կամ տեղեկանք ստանալու համար ստիպված չեն այցելել այլ համայնք, նրանք հնարավորություն ունեն դա իրականացնելու հենց իրենց բնակավայրում: Համայքապետարանն ունի պաշտոնական համացանցային կայք (www.kotayk-akunk.am), ինչպես նաև ֆեյսբուքյան էջ , ինչը մեծապես նպաստում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության հրապարականության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, ինչպես նաև ապահովում է համայնքում իրականացվելիք տարաբնույթ աշխատանքների հրապարակումը, որն էլ իր հերթին բնակչությանն իրազեկ է դարձնում համայնքում կատարվող աշխատանքների, միջոցառումների վերաբերյալ:

ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ակունք համայնքում հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացվել են կապիտալ ծրագրեր՝ 7 503.12 հազ. ՀՀ դրամ: Ակունք համայնքում հաշվետու հունվար ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են՝ Սևաբերդ բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների տեխնիկական հսկողության գումար՝ 250.0 հազ. ՀՀ դրամ, <<Ակունք համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին սուբսիդիա՝ 2250.0 հազ. ՀՀ դրամ: Ակունք համայնքում փետրվար ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ են իրականացվել՝ տրակտորի անվադողերի, տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման գումար՝ 674.0 հազ. ՀՀ դրամ, Զառ բնակավայրի պոմպի վերանորոգման և խողովակների ձեռքբերման գումար՝ 1 134.0 հազ. ՀՀ դրամ, տեսահսկման և տեսաձայնագրման ապրանքների ձեռքբերման գումար՝ 320.0 հազ. ՀՀ դրամ, ֆակտորինգի գումար՝ 1320.0 հազ. ՀՀ դրամ, համայնքային ավտոմեքենաների տեխսպասարկման, ապահովագրական 91.86 հազ. ՀՀ դրամ, համայնքային հողամասերի չափագրման և հատակագծերի կազմման գումար՝ 850.0 հազ. ՀՀ դրամ:Ակունք համայնքում մարտ ամսվա ընթացքում կապիտալ աշխատանքներ իրականացվել են ՝ համայնքային ավտոմեքենաների ընթացիկ նորոգման գումար՝ 151.0 հազ. ՀՀ դրամ, Ակունք համայնքի կարիքների համար խողովակների ձեռքբերման գումար՝ 262.26 հազ., համայնքային հողամասերի իրավունքի գրանցման պետական տուրք՝ 200.0 հազ. ՀՀ դրամ:

Կից փաստաթղթեր
(22.59 Կբ)
(18.49 Կբ)
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner