Այսօր: Երեքշաբթի, 19 Մարտի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 32
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 32


Զեկ. ՆԵԼԼԻ ԱԲԱԶՅԱՆ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2030 ՕՐԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆ­ՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ Ակունք համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Ակունք համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ Հայաստանի Հանրապետության համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին:                              

2.Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային  հայտ-առաջարկի հաստատման դեպքում Ակունք համայնքի 2023 թվականի բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ԱԲԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner