Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
03/06/2014
<<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ>> ԹԵՐԹ

Ակունք


Կոտայքի մարզի Հատիս լեռան ստորոտում,  ծովի մակերևույթից 1450 մ բարձր գտնվող Ակունք համայնքի հիմնադրման ժամանակը համարվում է 1828-1829թթ,  երբ այստեղ բնակություն հաստատեցին Խոյից, Սալմաստից և մասամբ էլ Նոր Բայազետից եկած հայերը: Իրականում Ակունքն ավելի հին է քան ենթադրվում է. այդ են վկայում հին գյուղատեղում հայտնաբերված կիկլոպյան ամրոցի ավերակները: Հազարամյակներ շարունակ այս տարածքը բնակության նախընտրելի վայր է համարվել առաջին հերթին առատ խմելաջրի շնորհիվ:

Ջուրը Ակունքի գլխավոր հարստությունն է, գյուղի մոտով են հոսում Քառասունակն աղբյուրները, որոնց անունով էլ ի սկզբանե կոչվել է  գյուղը: Համայնքի հարստությունից օգտվում են նաև Երևան քաղաքն ու հարևան գյուղերը: Ինքը` Ակունքը, խմելու ջրով ապահովված է 90 %-ով: Գյուղի բնակլիմայական պայմանները հարմար են գյուղատնտեսական բոլոր ճյուղերը զարգացնելու համար: Ակունքում զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, պտղաբուծությամբ: Վերջին տարիներին գյուղում հիմնվել են նոր տեխնոլոգիաներով մշակվող ելակի և մորու պլանտացիաներ ու ջերմոցային տնտեսություններ, որոնք աշխատանքային զբաղվածության խնդիր են լուծում: Աշխատատեղերի պակաս Ակունքը, ի տարբերություն շատ այլ գյուղական համայնքների, չունի: Գյուղացիները աշխատում են  գյուղում գործող  ռեստորանային համալիրներում, ջրալցման, լիմոնադի գործարաններում,  կաթնամթերքի մշակման, հյութերի արտադրամասերում: Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը նշում է, որ գյուղացիների մի մասն այնուամենայնիվ արտագնա սեզոնային աշխատանքով է իր ապրուստը հոգում. ՙՍեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գնում են ապրիլ-մայիսին վերադառնում իրենց գյուղական աշխատանքներին: Ակունքում արտագաղթ չկա, անգամ մի դեպք չի գրանցվել, որ հեռանան: Գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը աստիճանաբար բարելավվում է, ճիշտ է` ունենք անապահով ընտանիքներ, որոնց համայնքն ամեն կերպ օժանդակում է՚: 

Պետական աջակցությամբ նախորդ տարի Ակունքում առողջության առաջնային պահպանման կենտրոն բացվեց, որը թե՛  արտաքին հարդարմամբ, թե՛ ներքին հագեցվածությամբ և վերապատրաստված մասնագետներով ապահովում է որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտ բոլոր պայմանները: Սա ևս գյուղի բարեկեցությանն ուղղված կարևոր ծրագիր էր: Նմանատիպ ծրագրերի իրականացումը գյուղական համայնքներում հույս է ներշնչում, որ գյուղը պետական հոգածության ներքո է: Մնում է միայն, որ նման ծրագրերը լինեն շարունակական և չանտեսվեն նաև փոքր համայնքները:

ԵՐԵՎԱԿԼՈՒՐ
http://www.yerevaklur.am/category/news_id/684

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner