Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
25/10/2013
ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԵՎ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Վերին Պտղնի և Ակունք համայնքներում տեղի է ունեցել նորակառույց առողջության առաջնային պահպանման կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունները, որոնց մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը:
Ակունք համայնքի ԱԱՊԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2013 թվականի օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ Ակունք համայնքում ներդրվել է շուրջ 54.5 մլն դրամ, որից շուրջ 52 մլն դրամ՝ շինարարություն (նախահաշվային արժեք` 60,5 մլն դրամ), և շուրջ 2.5մլն` բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք, բժշկական պարագաներ: 
Վերին Պտղնի համայնքի ԱԱՊԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2013 թվականի օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ Վերին Պտղնի համայնքում ներդրվել է շուրջ 48.5 մլն դրամ, որից շուրջ 46 մլն դրամ` շինարարություն (նախահաշվային արժեք` 62,1 մլն դրամ), և շուրջ 2.5 մլն` բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք, բժշկական պարագաներ:
 

www.kotayk.gov.am
http://kotayk.gov.am/news/item/2013/10/25/aycelutyun/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner