Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Ակունք համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72, akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 857-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի թիվ 05 որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18042024-07-0162 վկայականը և Սիլվա Արարատի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 1-ին փողոց, 1/7 խանութ հասցեով անշարժ գույքը ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողին։
  2. Պարտավորեցնել Սիլվա Արարատի Հարությունյանին ինքնակամ կառուցված՝ 40․70քմ հասարակական նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 612 820 / վեց հարյուր տասներկու հազար ութ հարյուր քսան / ՀՀ դրամ, իսկ 0.00588հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե /900105203179 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 169 785 / հարյուր վաթսունիննը հազար յոթ հարյուր ութսունհինգ / ՀՀ դրամ:
  3. Սույն որոշման կատարման հսկողությունը և նոտարական վավերացման պարտականությունները դնել  Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
  4. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ



20 __ թ. ______________   ____                                                                       

գ. Ակունք