 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Ակունք համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72, akunq.kotayq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 644-Ա
ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ,ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 6-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 3-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 29-ի թիվ 36 որոշման 2-րդ հավելվածը և Անրի Արտավազդի Ավագյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 18072024-07-0195 վկայական / 07-038-0127-0031 կադաստրային ծածկագրով 0.034հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-038-0127-0019 կադաստրային ծածկագրով, 0․103հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատերեր` Անրի Արտավազդի Ավագյանին 150 000 / հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Անրի Արտավազդի Ավագյանին սեփականության իրավուքով պատկանող հողամասի մուտքն ու ելքը իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամաս: Փաստացի տվյալ հողամասը մինչ օրս օգտագործվում է Անրի Արտավազդի Ավագյանի կողմից որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ. Ակունք