Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Ակունք համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72, akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՄԱՅԻՍԻ 2022թվականի N 429

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի , Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 1/փ-80 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 29-ի  թիվ 41 որոշումը և  Վահե Վիկտորի Յավրյանի 2022 թվականի մարտի 9-ի դիմումը, որոշում եմ.

1. Վահե Վիկտորի Յավրյանին սեփականության իրավունքով պատկանող / մարզ Կոտայք, համայնք Ակունք, գյուղ Կապուտան,  1-ին փողոց թիվ 2 հասցեի 07-036-0031-0010 կադաստրային ծածկագրով, 0․055 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  հողատեսքը փոխադրել՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
2․Վկայականում գրանցված 9.0քմ շինության գործառնական նշանակությունը արտադրականից համարել փոփոխված բնակելի :
3.Նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից համայնքի բյուջե գումար չգանձել,քանի որ թե՛ նեկայիս, թե՛ փոփոխվող հաղամասերի կադաստրային արժեքները նույնն են:
4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 16-ի << Հողի նպատականյին նշանակությունը փոխելու մասին >> թիվ 405 որոշումը:
5. Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ



20 __ թ. ______________   ____                                                                       

գ. Ակունք