Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Ակունք համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72, akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 649-Ա

ՏԻԳՐԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետի, հիմք ընդունելով Տիգրան Աբրահամյանի դիմումը, որոշում եմ.

1.Տիգրան Անդրանիկի Աբրահամյանին  սեփականության իրավունքով պատկանող Ակունք համայնք գյուղ  Նոր գյուղ 21-րդ փողոց թիվ 4՝ ծածկագիր `07-049-0038-0021, բնակավայրերի 0,08 հա բնակելի կառուցապատման հողամասում Ակունք համայնքի ղեկավարի կողմից տրված 2021 թվականի ապրիլի 06-ի թիվ 18 շինարարության թույլտվությամբ մեկ հարկանի բնակելի տան կառուցման  շինարարական աշխատանքների սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հուլիսի  24-ը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ



20 __ թ. ______________   ____                                                                       

գ. Ակունք