Հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Աքսիոնա ընկերությունը Ակունք համայնքի վարչական տարածքում նախատեսում է իրականացնել 198.7 մՎտ հողմային էլեկտրակայանի կառուցում և շահագործում, որը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Նշված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքները իրականացնում է <<Ի Էյ Էներջի Ըդվայզերի>> ՍՊ ընկերությունը:
Բնապահպանական փորձաքննության շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հանրային քննարկումներ (լսումներ), որոնց պատասխանատուն, համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման, հանդիսանում է այն համայնքը, որի տարածքում կիրականացվի տվյալ գործունեությունը: Լսումները կազմակերպվում են համատեղ՝ ձեռնարկողի և ազդակիր համայնքի կողմից, համայնքի կողմից հատկացված վայրում:
Լսումները նախատեսվում է իրականացնել ս. թ. օգոստոսի 25-ին, ժամը 11:00-ին Հրազդանի քաղաքապետարանում: