ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ,
Մեր համայնքը մասնակցելու է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ 2-ին: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման Ծրագրին մասնակցության նպատակով ձևավորվում է նախաձեռնող խումբ: Եթե ունեք Նախաձեռնող խմբին անդամակցելու ցանկություն և ծրագրային գաղափարներ, խնդրում ենք դիմել Ակունքի համայնքապետարան: Մանրամասների համար գրել silva_grigoryan_2016@mail.ru էլ. հասցեին: