Ուշադրություն...
Հարգելի՛ Ակունք համայնքի բնակիչներ, <<Զբոսաշրջության և քաղաքաշինության>> բարեգործական հիմնադրամը այս տարի նախաձեռնել է <<Հայաստանի վարպետ>> մրցույթը, որին կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր բոլոր արհեստագործ վարպետները:
Վարպետների հնարավորության ուղղություններն են՝
1 ավտոմեխանիկ
2 գինեգործ
3 գորգագործ
4 դերձակ
5 զարդագործ
6 զոդող
7 խոհարար
8 կահույքագործ
9 կոշկակար
10 հրուշակագործ
11 նվագարանագործ
12 պատշար
Մրցույթում հաղթողին կշնորհվի <<Հայաստանի վարպետ>> տիտղոսը և կտրվի դրամական պարգև 3 միլիոն ՀՀ դրամի չափով:
Մրցույթի մասին մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ծրագրի կայքում՝ https://varpetarmenia.am, կամ կարող եք զանգահարել Ակունքի համայնքապետարան՝ 077-87-08-25 հեռախոսահամարով: