Համաձայն Հողային օրենսգրքի 66 և 67-րդ հոդվածների , Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , համայնքի օգտագործման սխեմային համապատասխան ,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է `
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդ – վաճառքի միջոցով օտարել և հաստատել մեկնարկային գներ ` համաձայն հավելվածի :
2.Համայնքային սեփականություն հանդիսացող 07-049-0018-0013 ծածկագրով , Ակունք համայնք նոր գյուղ 1-ին փողոց,թիվ 9/4 , 0,011379 հա բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել և ուղղակի վաճառքի գին սահմանել 113.79 X 1242=141327 դրամ:
Համայնքի ավագանու անդամներ