|
26.11.25
📢 Իրազեկման աշխատանքներ
|
|
📌«Այսօր մեր համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանությանը, աղտոտվածության նվազեցմանը և կանխարգելմանը միտված իրազեկման աշխատանքներ»։
|
|
|
25.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
📌Համայնքի հարգելի՛ բնակիչներ, Վերջին շրջանում թափառող շների պատճառով համայնքում ստեղծված լուրջ անհանգստությունը կանխելու նպատակով համայնքապետարանը դիմել է թափառող շների հարցերով զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների։ 🚨Մոտակա ժամանակներս մասնագետները մեր համայնքի տարածքում իրականացնելու են թափառող շների հավաքում՝ ստերջացնելու նպատակով։ Խնդրում ենք բոլոր այն բնակիչներին, ովքեր իրենց շներին պահում են ազատ պայմաններում, ապահովել, որպեսզի կենդանիները դուրս չգան բակից կամ կապված լինեն՝ թյուրիմացություններից և հավանական դեպքերից խուսափելու նպատակով։ Հարգանքով` Ակունքի համայնքապետարան։
|
|
|
21.11.25
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Համայնքի հարգելի՛ բնակիչներ,🚫 Մի՛ այրեք թափված տերևների կույտերը։📍Դրանք անմիջական և լուրջ վտանգ են ներկայացնում ձեր և ձեր մտերիմների առողջությանը։ Տերևների այրման ընթացքում մթնոլորտ արտանետվող ածխածնի երկօքսիդը կարող է լուրջ և անդառնալի վնաս հասցնել խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև տարեցների և երեխաների առողջությանը։ Այն.📍Վնասում է ձեր շնչուղիները📍Թունավորում է շրջակա միջավայրը,📍 Աղտոտում է օդը,📍 Ներկայացնում է հրդեհային մեծ վտանգ։ Եթե տերևների կույտերի մեծ քանակության պատճառով դժվարանում եք դրանք տեղափոխել, ապա կարող եք դիմել համայնքապետարան․ մենք պատրաստ ենք տրամադրել տրանսպորտային միջոց, որ կիրականացնի տվյալ գործողությունը։ ...
Մանրամասն |
|
|
17.11.25
🔵Կոտայք բնակավայրում ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները մոտենում են ավարտին
|
|
Համայնքի հարգելի՛ բնակիչներ Շարունակվում են Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները, որոնք գտնվում են գրեթե ավարտական փուլում։ Ծրագրի նպատակն է ապահովել բնակավայրի որակյալ և անխափան ջրամատակարարումը։ Նախագիծը իրականացվում է համայնքի և պետության համաֆինանսավորմամբ․ 📍Համայնքի մասնաբաժինը՝ 28 481 714 դրամ, 📍Պետության մասնաբաժինը՝ 52 905 757 դրամ։ Հարգանքով` Ակունքի համայնքապետարան
|
|
|
17.11.25
📢 Զառ բնակավայրում գրեթե ավարտին են մոտենում ջրատարի վերակառուցման աշխատանքները։
|
|
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 72 986 820 դրամ, որից՝ 📌Համայնքի մասնաբաժինը՝ 25 545 387 դրամ, 📌Պետության մասնաբաժինը՝ 47 441 433 դրամ։ 📎Աշխատանքներն այժմ գտնվում են ավարտական փուլում։ Ակունքի համայնքապետարանը շարունակում է իրականացնել բնակիչների կյանքի որակի բարելավմանը ուղղված ծրագրեր։ Հարգանքով` Ակունքի համայնքապետարան
|
|
|
11.11.25
🏛️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համայնքապետարանում և Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Զառ բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում առկա են վճարային տերմինալներ, որոնց միջոցով Դուք կարող եք կատարել անշարժ գույքի հարկի վճարները՝ արագ, հարմար և անվտանգ եղանակով։📍Տերմինալի առավելությունները՝✅ Վճարումը կատարվում է մի քանի վայրկյանում,✅ Գործում է համեմատաբար ցածր միջնորդավճար,✅ Տերմինալները տեղակայված են համայնքապետարանում և բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում Խնդրում ենք օգտվել տերմինալներից հարկային վճարումների ժամանակ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել համայնքապետարան.📞 Հեռ. 077870823📍 Հասցե՝ Ակունք համայնք Կենտրոնական խճուղի 72 Հարգանքով՝ ...
Մանրամասն |
|
|
10.11.25
⚠️ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
📎Համայնքի սիրելի՛ բնակիչներ, Ելնելով երեխաների անվտանգությունից՝ խնդրում ենք բոլոր ծնողներին մեծացնել հսկողությունը վերջիններիս նկատմամբ, հատկապես՝ խաղահրապարակներում գտնվելու ընթացքում։📍Մի՛ թողեք փոքր երեխաներին (մինչև 7-8 տարեկան) առանց մեծահասակի հսկողության։📍Հետևե՛ք, որ երեխաները խաղային գույքն օգտագործեն ըստ նշանակության և չկատարեն վտանգավոր գործողություններ (օրինակ՝ սահուղուց վերև մագլցել, ճոճանակներից ցած թռչել և այլն)։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ համայնքապետարանը, ապահովելով խաղահրապարակի ընդհանուր անվտանգությունը և տեխնիկական սպասարկումը, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ հնարավոր վնասվածքների, կամ պատահարների համար, որոնք տեղի են ունեցել անվտանգության կանոնների խախտման, գույքի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |