Այսօր: Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.05.24 Ակունք համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի շնորհավորանքը Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվՄայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենապայծառ օրերից մեկն է: 1918 թվականի հենց այս օրը վերականգնվեց դարերով կորսված հայոց պետականությունը: Հենց այս օրը արթնացավ հայի ազատատենչ ոգին և, արժանի ջարդ տալով մեր դարավոր ոսոխին, վաստակեց սեփական հողում սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու իրավունքը:Հավերժ փառք այն նահատակներին, ովքեր ընկան պետականությունը վերականգնելու վեհ գաղափարի համար, ովքեր հաղթանակ կերտեցին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում:Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, ցանկանում եմ անսպառ ուժ, կամք և վճռականություն, որ կարողանանք պահպանել մեզ ժառանգություն հասած անկախ պետականությունը, որպեսզի զարգացնենք ու հզորացնենք ... Մանրամասն
27.05.24 Համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանը ընդունեց ՆԶՊ օլիմպիադայի և «Պատանի հրշեջ-փրկարար» մրցույթի հանրապետական փուլերի հաղթող աշակերտներին
Այս տարի Ակունք համայնքի աշակերտները փայլեցին հանրապետական փուլերի միջոցառումներում՝ թիմային և անհատական մարզաձևում զբաղեցնելով հնարավոր ամենաբարձր հորիզոնականները։ՆԶՊ օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին տեղ զբաղեցրինԳոռ Գրիգորյանը (Ակունք բնակավայր)Մերի Գևորգյանը (Ակունք բնակավայր)Անժելա Տերյանը (Ակունք բնակավայր)։«Պատանի հրշեջ-փրկարար» մրցույթի հանրապետական փուլում առաջին տեղ զբաղեցրինԳոռ Գրիգորյանը (Ակունք բնակավայր)Սուրեն Շահումյանը (Զառ բնակավայր)Ալինա Գրիգորյանը (Ակունք բնակավայր)Էդուարդ Հովակիմյանը (Զառ բնակավայր)Արգիշտի Գևորգյանը (Ակունք բնակավայր)Ընդ որում՝ Գոռ Գրիգորյանը մասնակցեց միաժամանակ երկու մրցաշարերին էլ և ցուցաբերեց լավագույն արդյունք։Համայնքի ղեկավարը շնորհակալություն ... Մանրամասն
24.05.24 Ակունք համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի շնորհավորանքը Վերջին զանգի առթիվ
Սրտանց շնորհավորում եմ մեր համայնքի դպրոցների շրջանավարտներինև ուսուցիչներին՝ Վերջին զանգի առթիվ:Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր Վերջին զանգը։Այսօր ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, օր, որ սահմանագիծ է դառնում ձեր մանկության ու երիտասարդության միջև։ Հնարավոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերած պաշարով դուք այսօր ոտք եքդնում կյանքի նոր փուլ, որի համար հիմնաքար են լինելու դպրոցականտարիները։Ցանկանում եմ, որ ամուր և անսասան հավատքով ոտք դնեք կյանքի նորճանապարհ, ձեր ողջ ներուժը օգտագործեք հանուն մեր երկրի սպասվածհաղթանակների և անձնական բարօրության։Հատուկ շնորհակալություն մեր ուսուցիչներին՝ այս դժվարին աշխատանքում իրենց առաքելության և պետության հանդեպ բացառիկ նվիրվածություն ... Մանրամասն
20.05.24 ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹՆ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-ից մինչև13- ը: Այս իրադարձությանը նվիրված միջոցառումներն անցկացվում են ԵՄպետություններում և այլ երկրներում 2024 թվականի մարտից հունիս ընկածժամանակահատվածում: Ակունք համայնքը, հանդիսանալով "Քաղաքապետերի դաշնագրի" անդամ, նախատեսում է անցկացնել միջոցառում-մրցույթներ։ Միջոցառումները կանցկացվեն համայնքի տարբեր բնակավայրերում՝ տարբեր ձևաչափերով, մինչև հունիսի 10-ը, իսկ հետո բոլոր միջոցառումները մինչև հունիսի 12-ը կամփոփվեն Ակունքի համայնքապետարանում, կգնահատվեն հանձնաժողովի կողմից  և  հաղթողները համայնքի ղեկավարի կողմից կպարգևատրվեն հուշանվերներով։  Մրցույթի ... Մանրամասն
17.05.24 Նոր Գյուղ բնակավայրի ջրագծերի նորոգում

Համայնքապետարանի մեջոցներով Նոր Գյուղ բնակավայրի 19-րդ փողոցում մոտ 800 մետր երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

16.05.24 Ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ Կոտայք բնակավայրում

Համայնքապետարանի աշխատակիցները Կոտայք բնակավայրի 1-ին փողոցում մոտ 370 մետր երկարությամբ մագիստրալ ոռոգման ջրագիծի կառուցման աշխատանքներ են կատարում:

09.05.24 Ի հիշատակ զոհված հայորդիների․․․

Ակունք համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանը և համայնքապետարանի աշխատակիցները, Ակունքի միջն. դպրոցի աշակերտների, տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ միասին այցելեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված հայորդիների և Արցախյան ազատամարտի նահատակների հուշահամալիրներ...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner