Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 20-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 44 որոշման 2-րդ հավելվածը և Ռուզաննա Ալբերտի Մարկոսյանի դիմումը. որոշում եմ․
1.Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 08082023-07-0155 վկայական / 07-049-0048-0017 կադաստրային ծածկագրով 0.0435հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-049-0048-0021 կադաստրային ծածկագրով, 0․1հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր`Ռուզաննա Ալբերտի Մարկոսյանին 1 300 000 / մեկ միլիոն երեք հարյուր հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Ռուզաննա Ալբերտի Մարկոսյանին պատկանող հողամասի ռելեֆային անհարթության պատճառով մուտքն ու ելքը իրականացվում է օտարվող հողամասից ավելի նպատակահարմար է, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը հետագայում բարեկարգելու և օգտագործելու համար: Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
2.Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
3.Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
4.Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։