Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ,«Բյուջետային համակարգի մասին » օրենքի 32-րդ հոդվածի հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը ,համայնքի ավագանին որոշում է ՝ 1. Հաստատել Ակունք համայնքի 2019 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ կատարել վերաբաշխումներ , որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի սույն որոշմամբ սահմանված գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ չափաքանակների 20% -ը : 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
Ավագանու անդամներ |