Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի , Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , «Նորմատիվ իրավական ակտերի մասին »Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի ,համայնքի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդ – վաճառքի միջոցով օտարել և հաստատել մեկնարկային գներ` համաձայն աղյուսակի:
2. Ուժը կորցրած ճանաչել Ակունքի համայնքի ավագանու 2018թվականի ապրիլի 10-ի «Ակունքի համայնքային սեփականություն հանդիսացող հողերը օտարելու մասին » N 22-Ն որոշման «2 »-րդ կետը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ավագանու անդամներ