Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 52
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2019 թվականի N 52

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Ակունքի  համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

 Քաղաքացի Սասուն Վոլոդյայի Մանուկյանը, հանդիսանալով  գույքահարկ վճարող սուբյեկտ <Գույքահարկի մասին >  օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 16.01.2019-ին  <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>  օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> ենթակետի հիմքով Ակունքի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

 

            «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

 

            Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

 

Կոտայքի մարզի Ակունք համայնքի տարածքում գտնվող թիվ 282-035-001 կադաստրային ծածկագրով արտադրական շինությունը  հանդիսանում է քաղաքացի Սասուն Մանուկյանի սեփականությունը, որը <Գույքահարկի մասին>  օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 211.379 ՀՀ դրամ, որից ապառք՝ 58.932 ՀՀ դրամ, իսկ 152.447 ՀՀ դրամը՝ գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ:

 

          <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում Սասուն Մանուկյանը 08.02.2019 թ-ին  հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով վերջինս պատշաճ ծանուցվել է /հիմք՝  քաղաքացի Սասուն Մանուկյանի  կողմից ծանուցագիրը 07.02.2019թ. ստանալու մասին ստորագրությունը: Վերջինս չի  ներկայացել է վարչական վարույթ լսումներին:    

 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

 

          Համաձայն <<Գույքահարկի մասին>> օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

 

Համաձայն <<Գույքահարկի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը  վճարում է իր հաշվառման վայրի համայնքի բյուջե: Համաձայն հարկային օրենսգրքի 447 հոդվածի և համաձայն  իրավահարաբերության ծագման պահին գործող <<Հարկերի մասին>> օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկիգ ումարի 0.15 տոկոսի չափով:

 

Համաձայն <<Տեղական ինքնակառավարմանմ ասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:

 

Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործով <<Հարկերի մասին>> օրենքի 29.1-ինհ ոդվածի 1-ին մասի` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարմանմ արմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

      Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 34-րդ, <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>  օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ ենթակետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ

 

1.  Քաղաքացի Սասուն Վոլոդյայի Մանուկյանից հօգուտ Ակունքի համայնքի բյուջե գանձել 211.379 ՀՀ դրամ, որպես արտադրական շինության համար վճարման ենթակա գույքահարկի գումար, այդ թվում ապառք՝ 58.932 ՀՀ դրամ, իսկ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 152.447 ՀՀ դրամ:       

2. Սույն որոշումը կարող է ուժի մեջմտնելու օրվանից երկամսյա ժամկետում բողոքարկվել վարչական կարգով` Ակունք համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ակունքի համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner