Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Սամվել Լևոնի Դալլաքյանի կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը, որոշում եմ
1. Համաձայնեցնել կառուցապատող՝ Սամվել Լևոնի Դալլաքյանի կողմից ներկայացրած <<Անտոնյան նախագիծ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն Ակունք համայնք գյուղ Նոր գյուղ 22-րդ փողոց թիվ 16,18 հասցեի, ծածկագիր`07-049-0040-0032, 0.2հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում օժանդակ շինությունների և պարսպի կառուցման համար:
2. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունը սկսելու վերաբերյալ