|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 ապրիլի 2024 թվականի N 366 |
ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 22 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 11-ի թիվ 29 որոշումը․ որոշում եմ.
- Ժորա Ավագի Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 01092023-07-0209 վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կոտայք՝ 07-038-0022-0058 կադաստրային ծածկագրով, 0․22հա մակերեսով արդյունաբերական, ընդերէօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը փոխադրել՝ բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
- Անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականում գրանցված 07-038-0022-0058-001 կադաստրային ծածկագրով շինության նպատակային նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման։
- Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|