Համաձայն«Նորմատիվ իրավական ակտերի մասին »օրենքի 34-րդ հոդվածի ,համայնքն սպասարկող անասնաբույժների ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ սահմանելու նպատակով ,համայնքի ավագանին որոշում է ՝ 1.Ակունք համայնքի ավագանու 2018թվականի դեկտեմբերի 10-ի «Ակունք համայնքի 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին » թիվ 71-Ն որոշման մեջ կատարել լրացումներ . 1) որոշման 2-րդ ենթակետում «2-4 հավելվածների » բառերը փոխարինել « 2-5 հավելվածների» բառերով : 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից : |