Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 133
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2019 թվականի N 133

ՏԻԳՐԱՆ ԱՇՈՏԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ,ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի , «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 48 կետի, հիմք ընդունելով Տիգրան Աշոտի Ասլանյանի դիմումը որոշում եմ `

  1. Համաձայնեցնել կառուցապատող՝ Տիգրան Աշոտի Ասլանյանի կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրի  վարչական տարածքում գտնվող՝ ծածկագիր `07-049-250-022, 0,322  հա գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա անասնագոմի, պահեստային մասի և պարսպի կառուցման համար:
  2. Կառուցման համար նախատեսված 0,322 հա  գյուղնշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված`գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրելով արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա:
  3. 0.322 հա արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասին տրամադրել մարզ Կոտայքի,համայնք Ակունք  գյուղ Նորգյուղ 1-ին թաղամաս 1-ին փողոց թիվ 3  հասցե:

4. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունը սկսելու վերաբերյալ :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner