Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Կարեն Մուշեղի Մնացականյանի 2024 թվականի ապրիլի 17-ի դիմումը, «ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐԱՄԻ» անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 20248NXLF4 ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կոտայք, 11-րդ փողոց, 6/1 առևտրի տուն հասցեում ինքնակամ կառուցված 236.8քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Կարեն Մուշեղի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 236.8քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 135.7քմ հյուրատան, 29․9քմ ավտոտնակի, 65․4քմ առևտրի տան և 5․8քմ պարսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 2844 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 135.7քմ հյուրատան, 29․9քմ ավտոտնակի, 65․4քմ առևտրի տան և 5․8քմ պարսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 673 459 / վեց հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր հիսունիննը / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|