Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի,Ակունք համայնքի ավագանին որոշում է ՝ 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու2017 թվականի նոյեմբերի 17-ի«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N39-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ․ 1) որոշման հավելվածի 22-րդ կետի1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․ «1․Համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար,իր որոշմամբ ստեղծում է մշտական գործող՝3 իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ։», 2)որոշման հավելվածի 23-րդ կետի1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․ «1․ Մշտական հանձնաժողովները լինում են` 1) սոցիալական, առողջապահության,բնության պահպանության,գիտության, կրթության,մշակույթի և երիտասարդության հարցերի. 2) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի 3) ենթակառուցվածքներին առնչվող հարցերի.»։
|