Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 մարտի 2021 թ.

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՄՈՎԻԿԻ ՌևԱԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ռուզաննա Սմովիկի Ռևազյանի 2021 թվականի հունվարի 27-ի դիմումը, «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ 2-րդ տեղամաս 5-րդ փողոց թիվ 6 հասցեում 0.087453հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 396.15քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Ռուզաննա Սմովիկի Ռևազյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 396.15քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 248.0քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1300 դրամ:  
  3. Իսկ ինքնակամ կառուցված՝ 93.05քմ շինության, 52.4քմ ծածկարանի և 2.7քմ զուգարանի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 780 դրամ :
  4. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 248.0քմ բնակելի տան, 93.05քմ շինության, 52.4քմ ծածկարանի և 2.7քմ զուգարանի օրինականացման համար / 900105203211 հաշվեհամար/ վճարել ընդամենը 437 957 / չորս հարյուր երեսունյոթ հազար իննը հարյուր հիսունյոթ / ՀՀ դրամ։
  5. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner