Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի,հիմք ընդունելով Նարինե Հարությունյանի կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և հայտը որոշում եմ.
1.Կառուցապատող Նարինե Կամոյի Հարությունյանին տալ շինարարության թույլտվություն Ակունք համայնք գյուղ Նոր գյուղ 10-րդ փողոց թիվ 1/8 հասցեում ցածր ճնշման գազատար կառուցելու շինարարական աշխատանքներ կատարելու համար:
2.Շինարարական աշխատանքները կատարել նախագծի համաձայն:
3․ Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Ակունքի համայնքապետարանին և մյուս շահագրգիռ կազմակերպություններին:
4․Քանդված հատվածները վերականգնել և բերել նախկին տեսքին տասնհինգօրյա ժամկետում:
5․Պարտավորեցնել կառուցապատողին շինարարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանքը շինարարությունը սկսելու վերաբերյալ։