Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՈԻՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն  որոշմամբ հաստատված կարգի  35 և 35.1-րդ կետերի, Ակունք   համայնքի ավագանու  2019 թվականի ապրիլի 12-ի թիվ   26  որոշման  և հիմք ընդունելով քաղաքացի Պապին Սաղաթելյանի դիմումը՝ Ակունք համայնքի գյուղ Նոր Գյուղ վարչական տարածքում  իր կողմից  ինքնակամ կառուցված և համայնքային սեփականություն ճանաչված/մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր Գյուղ 18-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 1/ 122,19քմ բնակելի տունը, 38,8քմ ավտոտնակը և 14,56քմ պարիսպը   իրեն օտարելու մասին դիմումը ,  որոշում եմ՝

 

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող ,մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր Գյուղ 18-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 1  հասցեի՝ 0,75201հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և  122,19քմ բնակելի տունը, 38,8քմ ավտոտնակը և 14,56քմ պարիսպը   օտարել Պապին Սաղաթելյանին ։
  2. Պարտավորեցնել Պապին Սաղաթելյանին ՝համայնքի բյուջեի 900105203179 հաշվեհամարին վճարելու հողամասի կադաստրային արժեքը՝ 933997 (ինը հարյուր երեսուներեք  հազար իննը  հարյուր ինսունյոթ) ՀՀ   դրամ և 900105203211 հաշվեհամարին  շինությունների օրինականացման արժեքը՝ 615277(վեց հարյուր տասնհինգ հազար երկու  հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ:
  3. Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի կադաստրի  համապատասխան ստորաբաժանումում:
  4. Սույն որոշման կատարման ընթացքի  և ուղղակի վաճառքի նոտարական վավերացման պարտականությունը դնել համայնքի ղեկավարի օգնական՝ Սաշիկ Նշանի Գրիգորյանի վրա։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սաշիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner