Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10.11.22 կետերի պահանջներով,հիմք ընդունելով Սեյրան Վաչագանի Սահակյան դիմումը,<<ԵՐԻՑՈՒԿ>> ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծերը և հաշվի առնելով , որ Մարզ Կոտայք, համայնք Ակունք 25-րդ փողոց թիվ 23 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված 113.48քմ բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Սեյրան Վաչագանի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը ճանաչել օրինական։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար համայնքային բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1300դրամ, ընդամենը 147525/մեկ հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր քսանհինգ/ՀՀ դրամ:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|