19.04.24
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑՆ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
|
Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ակունք համայնքի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվեց «Պապ թագավոր» ներկայացմանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ էին ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել էր: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լարիսա Վարդազարյանը, մինչ ներկայացումը, հանդես եկավ ողջույնի և շնորհակալական խոսքով։Կառավարության ղեկավարը ողջունեց աշակերտների համարձակությունն ու խիզախությունը այսպիսի բարդ թեմաներին անդրադառնալու համար: Վարչապետն ընդգծեց նաև աշակերտների ինքնուրույն մտածելու, վերլուծելու, եզրակացությունների գալու համարձակությունն ու մղումը:Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն ...
Մանրամասն |
|
11.04.24
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - 100
|
Ապրիլի 9-ին Ակունքի համայնքապետարանի մշակույթի աշխատող Օֆելյա Աղաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին։ Շնորհալի երեխաների շուրթերից հնչեցին բանաստեղծի ստեղծագործությունները։ Սրահում տիրում էր սևակյան շունչն ու ոգին, որին միահյուսվել էին համայնքում գործող հոգևոր երգչախմբի հիանալի կատարումները։
|
|
07.04.24
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 7
|
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր..․ Շնորհավո՛ր Մայրության և գեղեցկության տոնը։ Անսահման սեր ու երջանկություն եմ մաղթում: Թո՛ղ որ հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ Ձեր ուղեկիցը լինեն և կատարվեն Ձեր բոլոր երազանքները:
|
|
05.04.24
Հատիս բնակավայրում իրականացվում են սելավատարի մաքրման աշխատանքներ․․․
|
Համայնքային տեխնիկայի օգնությամբ մեր աշխատակիցները մաքրեցին Հատիս բնակավայրի սելավատարի մոտ 300 մետր երկարությամբ հատվածը:
|
|
04.04.24
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի այցը Ակունք համայնք
|
Ապրիլի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը Հայաստան կատարած այցի ընթացքում եղավ նաև Ակունք համայնքում։ Համայնքի ղեկավարի հետ զրույցում նա շնորհավորեց Քաղաքապետերի դաշնագրին՝ միանալու կապակցությամբ ու նշեց, որ այն կամավոր նախաձեռնություն է։ Ըստ էության համայնքի հիմնական հանձնառությունն այն է, որ մշակի Էներգետիկ և կլիմայական զարգացման գործողության ծրագիրը, որը պետք է ավագանու կողմից հաստատվի։ Դրա իրականացումը թույլ կտա CO2 արտանետումները նվազեցնել և ապահովել համայնքի հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը։ Քրիստոֆ Ֆրերինգն ընդգծեց, որ ծրագրի աջակցության փաթեթը ներառում է տեխնիկական աջակցություն, ուսուցողական սեմինարներ համայնքի ...
Մանրամասն |
|
20.02.24
Կոտայքի մարզի կին նկարիչ-քանդակագործների աշխատանքների ցուցադրություն
|
Տեղեկացվում է, որ ս/թ մարտի 8-ին <<Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը>> նախաձեռնել է Կոտայքի մարզի կին նկարիչ-քանդակագործների աշխատանքների ցուցադրություն, որը տեղի կունենա մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:
|
|
08.01.24
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՍԱՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԳՐԵԼԻՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ՄԻՆՉԵՎ Ս.Թ. ՄԱՐՏԻ 1-Ը
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ 2023թ. նոյեմբերի 29-ին փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում, որի համաձայն նախադպրոցական հաստատություն սանի ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է.1. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի երեխաներին.2. երեք և ավելի երեխա ունեցող ծնողի երեխաներին.3. զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.4. երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.5. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայողի երեխաներին.6. կրթության և զարգացման առանձնահատուկ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |