Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
18/12/2013
Ակունքի հոգևոր մշակութային կենտրոնի բացման արարողությունը

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Կոտայքի թեմի Ակունք գյուղում կատարվեց Սբ. Կարապետ եկեղեցուն կից կառուցված հոգևոր մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացումը կատարեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը: Բացմանը ներկա էր կենտրոնի բարերար, ծնունդով Ակունքից, ռուսաստանաբնակ Նորիկ Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, պաշտպանության փոխնախարար պ-րն Հայկազ Բաղմանյանը, պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը, բազմաթիվ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա էր ողջ Ակունք համայնքը, հարակից գյուղերի համայնքապետերը և գյուղերի բնակիչները: Առավոտյան ժամը 11-ին մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ,որի պատարագիչն էր Տեր Մինաս աբեղա Հախվերդյանը: Բացումից հետո հոգևոր մշակութային կենտրոնում գեղեցիկ միջոցառում ցուցադրեցին Ակունք գյուղի Սբ. Ներսես կիրակնօրյա դպրոցի սաները՝ <<Քրիստոնեության ընդունումը 301 թվականին>> խորագրով: Այնուհետև իրենց ելույթով հանդես եկավ <<Մասունք>> ազգագրական երգի պարի համույթը: Այսուհետ հոգևոր-մշակութային կենտրոնում գործելու են Ակունքի կիրակնօրյա դպրոցը, հոգևոր երգչախումբը, դաշնամուրի, նկարչության, ասեղնագործության խմբակներ : Միջոցառումը եզրափակեց Առաքել Սրբազանը իր օրհնության խոսքով:

   

Կոտայքի թեմ
http://www.kotaykitem.am/node/65

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner