Նպատակ | Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող "Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում" ծրագրի շրջանակներում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամը հայտարարում է ծրագրային հայտ-առաջարկների կանչ, որի նպատակն է աջակցել ՀՀ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված փոքր ու միջին ծրագրերին՝ առանցքում դնելով ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 Օրակարգը և դրա շրջանակներում սահմանված կայուն զարգացման նպատակները։ |