|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2019 թվականի N 348 |
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի 17 սեպտեմբերի N 1066-Ն որոշման հավելվածի 7-րդ և 9-րդ կետերը, Արայիկ Միսակի Հայրապետյանի դիմումը այգի հիմնելու վերաբերյալ և հաշվի առնելով կատարված մելիորատիվ աշխատանքները, որոշում եմ.
- Արայիկ Միսակի Հայրապետյանին պատկանող նոր գյուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող ,գյուղատնտեսական նշանակության ՝ ծածկագրեր 07-049-0216-0046 , 0.1 հա մակերեսով արոտը փոխադրել բարձրարժեք հողատեսքերի՝ բազմամյա տնկարկների խումբ, որպես կորիզավոր այգի:
- Որոշման մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը, իսկ մեկ օրինակը հողամասի սեփականատիրոջը:
- Վերը նշված հողատեսքի փոփոխությունը սահմանված կարգով ներառել ընթացիկ տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում:
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից :
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|