|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 դեկտեմբերի 2020 թվականի N 509 |
ԳԵՎՈՐԳ ԳԵՐԱՍԻՄԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ՀԵՐԻՔՆԱԶ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՄԱՐԱՏ ԳԵՎՈՐԳԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ և ՄԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Մարատ Դանիելյանի դիմումը, «ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՒՍԻԿԻ» անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ 11-րդ փողոց թիվ 12 հողամասում ինքնակամ կառուցված 34.81քմ շենք-շինւթյունների, երեք դռան և յոթ պատուհանի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Գևորգ Գերասիմի Դանիելյանին, Հերիքնազ Բենիամինի Հակոբյանին, Մարատ Գևորգի Դանիելյանին և Մարինե Գևորգի Դանիելյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 21.14քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1300 դրամ :
- Իսկ ինքնակամ կառուցված՝ 2.26քմ ա/հարթակի, 2.26քմ բ/պ-ի, 3.35քմ ծածկի և 5.80քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 780 դրամ:
- Իսկ ինքնակամ բացված 3 հատ դռան և 7 հատ պատուհանի օրինականացման համար համայնքային բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ մեկ բացվածքի համար 1300 դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 21.14քմ բնակելի տան, 2.26քմ ա/հարթակի, 2.26քմ բ/պ-ի, 3.35քմ ծածկի, 5.80քմ պարիսպի, 3 դռան և 7 պատուհանի օրինականացման համար վճարել ընդամենը 51 144 /հիսուն մեկ հազար հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ։
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|