Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի , «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N660 որոշման հավելվածի 7-րդ կետի, 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 48 կետի, հիմք ընդունելով Ռաֆիկ Գևորգի Մեխակյանի կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը որոշում եմ `
1. Համաձայնեցնել կառուցապատող՝ Ռաֆիկ Գևորգի Մեխակյանի կողմից ներկայացրած <<ԿՈՏԱՅՔՆԱԽԱԳԻԾ>> ՍՊԸ-ի կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ ծածկագիր `07-040-0002-0005, գյուղատնտեսական նշանակության 0,231 հա հողամասի վրա անասնագոմի և պարսպի կառուցման համար:
2.Ծածկագիր՝ 07-040-0002-0005, 0,231 հա հողամասին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք, գյուղ Հատիս , 6-րդ թիվ 2/1:
3.Գյուղատնտեսական նշանակության 0,231 հա-ից 0,05 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրելով արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա:
4.Շինարարական աշխատանքները կատարել նախագծի համաձայն:
5. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունը սկսելու վերաբերյալ :