|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 նոյեմբերի 2019 թվականի N 405 |
ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայկ Ժորժիկի Գրիգորյանի,Գոհարիկ Վրեժի Գրիգորյանի,Ոսկեհատ Հայկի Գրիգորյանի,Անյուտա Հայկի Գրիգորյանի և Հովհաննես Հայկի Գրիգորյանի համատեղ դիմումը և ղեկավարվելով <<ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> 2002 թվականի դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով,նկատի ունենալով այն հանգամանքը,որ Հայկ Ժորժիկի Գրիգորյանի ընտանիքին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար,այն ընդգրկված չէ <<ՀՀ հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության,ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում,չի սահմանափակում այլ անձաց իրավունքները,չի առաջացնում սերվիտուտ.որոշում եմ
- Ճանաչել Հայկ Ժորժիկի Գրիգորյանի,Գոհարիկ Վրեժի Գրիգորյանի,Ոսկեհատ Հայկի Գրիգորյանի,Անյուտա Հայկի Գրիգորյանի և Հովհաննես Հայկի Գրիգորյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի,կադաստրային 07-027-0016-0012 ծածկագրով փաստացի օգտագործվող 0․06746հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ,որը փաստացի նրա կողմից օգտագործվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:
2. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|