13.08.25
Ընթացիկ աշխատանքներ․․․
|
Աննախադեպ մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Ակունք համայնքում: Ասֆալտապատվում են.  Հատիսի 2-րդ փողոոցը,  Նոր Գյուղի 12-րդ փողոցը,  Կոտայքի 8-րդ փողոցը,  Կապուտանի 7-րդ փողոցը,  Սևաբերդի 3-րդ փողոցը,  Ակունքի 18-րդ փողոցը,  Պողոս-Պետրոս սրբավայրի ճանապարհը,  Զովաշենի 1-ին փողոցը: Աշխատանքները կատարվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն դրամ:
|
|
13.08.25
Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը մեծ թափով շարունակվում է․․․
|
Զառ բնակավայրի սելավատարը ամբողջությամբ հիմնանորոգվում է: Աշխատանքները կատարվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմում է ավելի քան 103 մլն դրամ (համայնքի մասնաբաժինը ավելի քան 36 մլն դրամ է):
|
|
06.08.25
Հերթական աջակցությունը․․․
|
Հայկական բարեգործական ընդհանուր միություն AGBU կողմից մեր համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքները ստանում են սննդային փաթեթներ, բաշխման ընթացքը կազմակերպվում է կամավորական սկաուտների խմբի հետ միասին։
|
|
18.07.25
ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Մոտ 460 մետր երկարությամբ Կոտայք - Նոր Գյուղ սելավատարի մաքրման աշխատանքներն ավարտվեցին: Ավարտվեցին նաև Հատիս բնակավայրի 2-րդ փողոցում խմելու ջրագծի՝ մոտ 630 գծամետր երկարությամբ և 75 մմ տրամագծով խողովակաշարի փոխարինման աշխատանքները։
|
|
15.07.25
Առաջին օգնության իրազեկման դասընթաց
|
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Ֆասթր Ֆրսթ Էյդ» ընկերության համագործակցության շնորհիվ, «Հիմունքային գիտելիքներ և գործնական հմտություններ` արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Ակունք համայնքի երեխաների համար իրականացվեց Առաջին օգնության 2֊ժամյա իրազեկման դասընթաց հետևյալ թեմաներով`  Անվտագություն և առաջին օգնություն  Գիտակցության խանգարումներ  Ուշագնացություն  Այրվածքներ  Շնչուղիների խցանում  Վտանգավոր և քիչ վտանգավոր վերքեր։ Դասընթացն իրականացվեց բացառապես գործնական պարապմունքի հիման վրա, որը խիստ կարևոր է երեխաների համար հմտությունների ճիշտ ընկալման և հարկ եղած դեպքում ճիշտ կիրառման համար։
|
|
08.07.25
<<Ծնողվարումը թվային դարաշրջանում>>
|
<<Ծնողի դպրոց>> ՀԿ-ի և Unicef Armenia-ի համագործակցության արդյունքում իրականացվող ծնողավարության և հոգեսոցիալական աջակցության և փոխօգնության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ <<Ծնողվարումը թվային դարաշրջանում>> խորագրով հանդիպում/դասընթաց։
|
|
01.07.25
Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումների ամփոփում Ակունք համայնքում
|
Մեր համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցները ընդունելության էին համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի մոտ։ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով միջոցառումներ տեղի ունեցան մեր համայնքում, որոնց ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դպրոցների աշակերտներն ու մանկապարտեզները։ Իրականացվեցին տարբեր միջոցառումներ՝ նկարչական մրցույթ, հեծանվարշավ, կարճ տեսանյութի մրցույթ, իսկ մանկապարտեզներում՝ թեմատիկ մուլտֆիլմերի դիտում և գործնական դասընթացներ։ Միջոցառմների մասնակիցներին համայնքի ղեկավարը խրախուսեց հավաստագրերով և դրամական պարգևներով, իսկ մանկապարտեզներին նաև խաղալիքների հավաքածուներով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |