|
24.10.25
Հոկտեմբերի 28-ին, Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ, իրականացվեց մեծանուն գրողին նվիրված միջոցառում📚։
|
|
Հարգելի՛ հայրենակիցներ, 2025 թ․ հոկտեմբերի 30-ին լրանում է հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորելու վարպետի ստեղծագործական ժառանգությունը, գաղափարական և բարոյական պատգամները։ Միջոցառման նպատակն էր նոր սերունդներին մոտեցնել Ավետիք Իսահակյանի վեհ գաղափարախոսությանը՝ ընդգծելով վերջինիս սահմանած անանց արժեքները հայ գրականության և հասարակական կյանքում։ Միջոցառումը հիրավի նպաստելու է երիտասարդ սերնդի մեջ ընթերցանության և ազգային-մշակութային ինքնագիտակցության խթանմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին՝ Ավ. Իսահակյանի գրական գործունեությունը, ...
Մանրամասն |
|
|
24.10.25
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
|
Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության Ատիրաուի մարզում իրականացվում են զբոսաշրջության ոլորտում ներդրումային նախագծեր, որոնց շրջանակում դիտարկվում է համագործակցության հնարավորություն տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Ներդրումային ծրագրի վերաբերյալ՝ https://kotayk-akunk.am/upload/DocFlow/EmailExFiles/9a82da0890224a4fc6422cc64d2a776dc1147eb37cb7810328449aa667cea1ad_1022_185340.pdf Հնարավոր համագործակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 27-ը, ժամը՝ 17։00։ Ակունքի համայնքապետարան։ Akunq.hamaynq@gmail.com
|
|
|
23.10.25
📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ համայնքի բնակիչներ, Համաձայն 24.11.2010թ. N 1640-Ն հրամանի՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտնում նոր դրույթ, ըստ որի՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 կամ 8 տարին լրացող երեխաները կարող են ընդունվել միայն իրենց տարիքին համապատասխանող դասարան։ Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև 38-րդ և 39-րդ հոդվածների պահանջները՝ համայնքապետարանը հորդորում է բոլոր ծնողներին ապահովել կրտսեր դպրոցական տարիքի (հատկապես՝ 2019թ․ ծնված) երեխաների կրթության իրավունքի իրականացումը։ Նշում ենք, որ մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող (կամ արդեն լրացած), սակայն որևէ ուսումնական հաստատությունում չընդգրկված ...
Մանրամասն |
|
|
22.10.25
📍 Ակունքի համայնքապետարանի անմիջական աջակցությամբ՝ Զառ գյուղում պարի դասասենյակ է վերանորոգվել
|
|
🏫Ակունքի համայնքապետարանի հետևողական աշխատանքի և անմիջական աջակցության շնորհիվ Զառ գյուղում մշակութային տանը վերանորոգվել է պարարվեստի համար նախատեսված դասասենյակ՝ ստեղծելով հարմարավետ և ներշնչող միջավայր երեխաների ու երիտասարդների ստեղծագործական զարգացման համար։ Վերանորոգված սրահը այժմ հագեցած է անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Սա ևս մեկ քայլ է դեպի համայնքի մշակութային կյանքի խթանումը և երեխաների ստեղծագործական ունակությունների բացահայտումը։💫 Համայնքապետարանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են և մնում են կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման ծրագրերը, որոնք զգալի կերպով նպաստում են Ակունք համայնքի բնակավայրերի համաչափ զարգացմանն ու համայնքային կյանքի բարգավաճմանը։Հարգանքով` Ակունքի ...
Մանրամասն |
|
|
21.10.25
📢 ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Հարգելի՛ համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել` ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի Լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշման մեջ։ Փոփոխություններին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հղումով. https://kotayk-akunk.am/upload/DocFlow/EmailExFiles/5f53c5292a7477b89f9a85b855b15b5ee77207c4d9f9d8666aa9b29fa3b49196_1017_203104.pdf Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ակունքի համայնքապետարան Հեռ. 077870823Հասցե՝ Ակունք համայնք Կենտրոնական խճուղի 72 Հարգանքով՝ ...
Մանրամասն |
|
|
20.10.25
🟩Ակունք համայնքում շարունակական և համակարգված կերպով իրականացվում են աղբահանության աշխատանքներ
|
|
Ակունքի համայնքապետարանը հետևողականորեն կազմակերպում և իրականացնում է համայնքի մաքրության և բարեկարգ տեսքի ապահովման ուղղությամբ նպատակային ծրագրեր։ Համայնքի տարածքում աղբահանության աշխատանքները կրում են պարբերական բնույթ՝ նպատակ ունենալով պահպանել հիգիենայի և շրջակա միջավայրի պահպանության բոլոր չափանիշները։ Համայնքապետարանի անմիջական հանձնարարությամբ աշխատանքները կատարվում են ըստ նախապես սահմանված ժամանակացույցի՝ ընդգրկելով ոչ միայն բնակելի հատվածները, այլև հասարակական տարածքներն ու հարակից ճանապարհները։ Հատուկ ուշադրություն է դարձվում աղբամանների ժամանակին դատարկմանն ու նրանց տեխնիկական վիճակի պահպանմանը։Ակունքի համայնքապետարանը կարևորում է մաքուր և խնամված միջավայրի նշանակությունը՝ ...
Մանրամասն |
|
|
20.10.25
🔶Ակունք համայնքում իրականացվում են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ
|
|
Ակունք համայնքում շարունակվում են հիմնային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Վերջին շրջանում աննախադեպ ծավալով ասֆալտապատման ծրագրեր են իրականացվել համայնքի տարբեր բնակավայրերում՝ նպատակ ունենալով ապահովել բնակիչների համար առավել հարմարավետ և անվտանգ երթևեկություն։ Ասֆալտապատվել են՝ Հատիսի 2-րդ փողոցը, Նոր Գյուղի 12-րդ փողոցը, Կոտայքի 8-րդ փողոցը, Կապուտանի 7-րդ փողոցը, Սևաբերդի 3-րդ փողոցը, Ակունքի 18-րդ փողոցը, Զովաշենի 1-ին փողոցը։ Պողոս Պետրոս սրբավայրի ճանապարհը Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության սուբվենցիոն և համայնքի ծրագրերի շրջանակում։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 276 միլիոն դրամ, ինչը կարևոր ներդրում է համայնքի ենթակառուցվածքների բարելավման և ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |