Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
09/01/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով կարգավորվում են Ակունքի համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպման հետ կապված հարաբերությունները`ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք: Համայնքի ղեկավարի մոտ ընդունելությունը կանոնակարգում և ղեկավարում է համայնքի ղեկավարը, իսկ նրա բացակայության ժամանակ տեղակալը կամ քարտուղարը:

Համայնքում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է համաձայն սահմանված ժամանակացույցի` յուրաքանչյուր շաբաթվա 1 օրը քաղաքացիների ընդունելությունն իրականացնում է համայնքի ղեկավարի տեղակալը, կամ քարտուղարը:

Ընդունելության ժամանակացույցը փակցվում է համայնքի ղեկավարի նստավայրի հայտարարությունների ցուցանակի վրա, տեսանելի տեղում: Իրազեկումը կարող է կատարվել նաև տեղեկատվական այլ միջոցներով /վեբ կայք, ԶԼՄ-ներ/:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Ընդունելությանը կարող են մասնակցել ինչպես նախօրոք համայնքի ղեկավարի ընդունելությունների մատյանում գրանցված, այնպես էլ գրանցվել չհասած, բայց շտապ լուծում պահանջող հարցեր ունեցող քաղաքացիները:

Համայնքի պաշտոնական ինտերնետային կայքի առկայության դեպքում քաղաքացին կարող է գրանցվել նաև ինտերնետով:

Ընդունելությունների մատյանում գրանցումն իրականացնում է աշխատակազմի համապատասխան աշխատողը: Հանձնարարականների կատարման ընթացքին հետևում և արդյունքներն ամփոփում է աշխատակազմի քարտուղարը:

Ընդունելությունների մատյանում գրանցվում են քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, ընդունելության օրը և ժամը, որից հետո նրան տրվում թէ թերթիկ իր անուն-ազգանվամբ, հերթական համարով և ներկայացվող հարցերի նշումով:

Գրանցումը կարող է մերժվել. Եթե նույն հարցով քաղաքացուն արդեն տրվել է սպառիչ պատասխան, կամ եթե նրա հարցը դուրս է համայնքի ղեկավարի կամ ավագանու լիազորությունների շրջանակից:

Համայնքի ղեկավարի ընդունելություններին մասնակցում են նաև տեղակալը, քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող աշխատողները:

Ընդունելության ժամանակ բարձրացված հարցերը կարող են լինել գրավոր կամ բանավոր, որոնց կարող են տրվել բանավոր պատասխաններ ու պարզաբանումներ, իսկ անհրաժեշտության դեպքում գրավոր պատասխաններ`օրենքով սահմանված ժամկետներում: Եթե քաղաքացին բարձրացնում է նախօրոք չգրանցված հարցեր առանց գրավոր հիմքի, որոնք պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն, ապա նրան առաջարկվում է խնդիրը ներկայացնել գրավոր, որի պատասխանն ուղարկվում է 1 ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող դիմումներին պատասխանվում է 15 օրվա ընթացքում:

Ընդունելության ավարտից հետո կատարվում է բարձրացված հարցերի և տրված հանձնարարականների վերլուծություն:

Ընդունելությունների վերաբերյալ մինչև հաջորդ ամսվա 1-ին տասնօրյակը տեղեկատվություն է ներկայացվում մարզպետարան`ըստ վերջինիս կողմից սահմանված ձևի:

Քաղաքացիների ընդունելությունների իրերի և ժամերի մասին հայտարարությունները կարող են տեղադրվել նաև համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում: Գործընթացը պարբերաբար լուսաբանվում է, ներկայացվում են ընդունելություններին մասնակցող  քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ուղղություններն ու վերջիններիս լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

 

Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner