Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 131
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2019 թվականի N 131

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՈԻՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն  որոշմամբ հաստատված կարգի  35 և 35.1-րդ կետերի, Ակունք   համայնքի ավագանու  2019 թվականի ապրիլի 12-ի թիվ   26  որոշման  և հիմք ընդունելով քաղաքացի Պապին Սաղաթելյանի դիմումը՝ Ակունք համայնքի գյուղ Նոր Գյուղ վարչական տարածքում  իր կողմից  ինքնակամ կառուցված և համայնքային սեփականություն ճանաչված/մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր Գյուղ 18-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 1/ 122,19քմ բնակելի տունը, 38,8քմ ավտոտնակը և 14,56քմ պարիսպը   իրեն օտարելու մասին դիմումը ,  որոշում եմ՝

 

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող ,մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր Գյուղ 18-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 1  հասցեի՝ 0,75201հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և  122,19քմ բնակելի տունը, 38,8քմ ավտոտնակը և 14,56քմ պարիսպը   օտարել Պապին Սաղաթելյանին ։
  2. Պարտավորեցնել Պապին Սաղաթելյանին ՝համայնքի բյուջեի 900105203179 հաշվեհամարին վճարելու հողամասի կադաստրային արժեքը՝ 933997 (ինը հարյուր երեսուներեք  հազար իննը  հարյուր ինսունյոթ) ՀՀ   դրամ և 900105203211 հաշվեհամարին  շինությունների օրինականացման արժեքը՝ 200475 /երկու հարյուր հազար չորս հարյուր յոթանասուն հինգ /ՀՀ դրամ:
  3. Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի կադաստրի  համապատասխան ստորաբաժանումում:
  4. Սույն որոշման կատարման ընթացքի  և ուղղակի վաճառքի նոտարական վավերացման պարտականությունը դնել համայնքի ղեկավարի օգնական՝ Սաշիկ Նշանի Գրիգորյանի վրա։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner