21.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի´ Ակունք համայնքի բնակիչներ,Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի №356-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրի շրջանակներում հնարավոր է արդեն իսկ ձեռք բերել աշնանացան ցորենի սերմեր։Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ անհրաժեշտ է աշնանացան ցորենի ցանքերն իրականացնել բացառապես լաբարատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով, և ցանքը պարտադիր է իրականացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը։Ցանկացողները կարող են դիմել համայնքապետարան կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար։Խնդրում ենք լինել ակտիվ և օգտվել պետական աջակցության ընձեռած ...
Մանրամասն |
|
15.08.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․
|
Վերջին շրջանում շատացած դաշտային հրդեհների դեպքերի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Հատկապես զգույշ պետք է լինել գերեզմանոցներում օգոստոսի 18-ին՝ մեռելոցի օրը:
|
|
13.08.25
Ընթացիկ աշխատանքներ․․․
|
Աննախադեպ մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Ակունք համայնքում: Ասֆալտապատվում են.  Հատիսի 2-րդ փողոցը,  Նոր Գյուղի 12-րդ փողոցը,  Կոտայքի 8-րդ փողոցը,  Կապուտանի 7-րդ փողոցը,  Սևաբերդի 3-րդ փողոցը,  Ակունքի 18-րդ փողոցը,  Պողոս-Պետրոս սրբավայրի ճանապարհը,  Զովաշենի 1-ին փողոցը: Աշխատանքները կատարվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 276 մլն դրամ:
|
|
13.08.25
Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը մեծ թափով շարունակվում է․․․
|
Զառ բնակավայրի սելավատարը ամբողջությամբ հիմնանորոգվում է: Աշխատանքները կատարվում են Կառավարության սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմում է ավելի քան 103 մլն դրամ (համայնքի մասնաբաժինը ավելի քան 36 մլն դրամ է):
|
|
06.08.25
Հերթական աջակցությունը․․․
|
Հայկական բարեգործական ընդհանուր միություն AGBU կողմից մեր համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքները ստանում են սննդային փաթեթներ, բաշխման ընթացքը կազմակերպվում է կամավորական սկաուտների խմբի հետ միասին։
|
|
18.07.25
ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Մոտ 460 մետր երկարությամբ Կոտայք - Նոր Գյուղ սելավատարի մաքրման աշխատանքներն ավարտվեցին: Ավարտվեցին նաև Հատիս բնակավայրի 2-րդ փողոցում խմելու ջրագծի՝ մոտ 630 գծամետր երկարությամբ և 75 մմ տրամագծով խողովակաշարի փոխարինման աշխատանքները։
|
|
15.07.25
Առաջին օգնության իրազեկման դասընթաց
|
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Ֆասթր Ֆրսթ Էյդ» ընկերության համագործակցության շնորհիվ, «Հիմունքային գիտելիքներ և գործնական հմտություններ` արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Ակունք համայնքի երեխաների համար իրականացվեց Առաջին օգնության 2֊ժամյա իրազեկման դասընթաց հետևյալ թեմաներով`  Անվտագություն և առաջին օգնություն  Գիտակցության խանգարումներ  Ուշագնացություն  Այրվածքներ  Շնչուղիների խցանում  Վտանգավոր և քիչ վտանգավոր վերքեր։ Դասընթացն իրականացվեց բացառապես գործնական պարապմունքի հիման վրա, որը խիստ կարևոր է երեխաների համար հմտությունների ճիշտ ընկալման և հարկ եղած դեպքում ճիշտ կիրառման համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |